Նմուշի ստեղծում
Ձեր ցանկացած դիզայնը Ձեր ցանկացած գուլպայի վրա տեսնելու և շոշափելու համար մենք կտրամադրենք նմուշ, որը տեսքով և որակապես ամբողջովին կհամապատասխանի մասսայական արտադրության դեպքում Ձեզ համար արտադրվող գուլպային : Նմուշը ստեղծելու համար Դուք նախապես պետք է ընտրեք թելի տեսակը: Այս հարցում Ձեզ կօգնեն մեր մասնագետները`ծանոթացնելով բոլոր տեխնիկական առանձնահատկություններին:
Հաստատումից հետո նմուշի հիման վրա Ձեզ կտրամադրվի ապրանքատեսակի գինը` հաշվի առնելով պատվերի քանակն ու առանձնահատկությունները: Ապրանքատեսակի գինը կփոփոխվի` կախված Ձեր ընտրած ծառայությունների քանակից և տեսակից:
Թելերի պատվեր
Գուլպայի արտադրություն
Նմուշի հաստատումից հետո սկսվում է մեծաքանակ արտադրությունը: Արտադրական ցիկլի տևողությունը կախված է պատվերի ծավալից: Արտադրությունը իրականացվում է DaKong, Lonati, Matec ապրանքանիշերի բարձրորակ հաստոցներով, ինչը մեզ հնարավորություն է տալիս արտադրել մանկական, պատանեկան, կանացի, տղամարդու գուլպաներ ցանկացած ձևի և դիզայնի:
Որակի ստուգում
Անհատական փաթեթավորում
Պատրաստի արտադրանքը կպիտակավորվի Ձեր ցանկացած տեսակի պիտակով և Ձեր նախընտրած դիզայնով: Մեր մասնագետները Ձեզ կծանոթացնեն պիտակների տեսակներին և կօգնեն ճիշտ որոշում կայացնել նմուշի մշակման փուլում :
Թելեր
Գուլպաներ արտադրելիս մենք օգտագործում ենք տարբեր մշակման բամբակյա մանվածք, ինչպես նաև մոդալ, բամբուկ, մետաքսացված բամբակ, արծաթացված բամբակ, միկրոֆիբրա մանվածքներ։ Մենք արտադրում ենք բրդյա, նաև CoolMax, Termal հատուկ էֆեկտներով մանվածքներով գուլպաներ։ Մեր արտադրանքը բարձրակարգ է, այն չի վնասվում հակաբակտերյալ, փափկեցնող կամ հոտավետ լուծույթներով լվացվելիս։
Գուլպաներ
Արտադրական պրոցեսում շուկայի առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը մեզ հնարավորություն է տալիս արտադրելու ցանկացած ձևի և դիզայնի մանկական, պատանեկան, կանացի, տղամարդու գուլպաներ: Մենք ունենք տարիների փորձ ստանդարտ, սպորտային, սրբիչե, կիսասրբիչե գուլպաների ինչպես նաև ֆուտբոլային գետրիների արտարության մեջ :
Զուգագուլպա
Մենք ներկայացնում ենք զուգագուլպաների լայն տեսականի երեխաների համար։ Մեր զուգագուլպաները հարմարավետ և գեղեցիկ են՝ նախատեսված ամեն օր կրելու համար։ Մանկական տեսականին պարբերաբար թարմացվում և համալրվում է ավելի բազմազան նմուշներով։