ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ով ենք մենք
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին, իսկ այսօր արդեն ձեր նախընտրելի ներքնազգեստն ու արտաքին հագուստն արտադրելու վրա աշխատում է ավելի քան 150 մասնագետ: Մենք համագործակցում ենք ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան պատվիրատուների հետ և մեր հաստատուն տեղն ունենք ինչպես շուկայում, այնպես էլ մեր հաճախորդների սրտերում:
Մեր գործը
Մենք արտադրում ենք բարձրակարգ տրիկոտաժ՝ ներքնաշոր, արտաաքին հագուստ, ինչպես լայն սպառման համար, այնպես էլ անհատական և կորպորտաիվ պատվերներով։ Մեր նպատակը ոչ միայն գոհ, այլ նաև լոյալ հաճախորդն է, իսկ դրան հնարավոր է հասնել ոչ միայն լավ արտադրանքով, այլ նաև բարձրակարգ սպասարկմամբ։
Ինչպես ենք աշխատում
Մեր գործարանը համալրված է ժամանակից տեխնիկայով, որակավորված մասնագետներով։ Մենք ունենք առաքման լայն ցանց, ստեղծում ենք արտադրանք հայկական և միջազգային շուկաների համար։ Մեր աշխատանքային սկզբունքները միավորում են մեր թիմին, ինչի շնորհիվ մենք մեր մշտական տեղն ենք գտնում մեր հաճախորդների հագին և նրանց սրտում։
Մեր գաղափարախոսությունը
Ամեն առավոտ մեր մարմինը ողջույնի հպումով սկսվում է հագուստից։ Ու մենք ուրախություն ենք զգում ամեն անգամ, երբ մեր հագուստը կրողներն ասում են․«Բարև, գեղեցիկ նոր օր»։ Օրն ավելի գունեղ դարձնելու համար մենք ընդլայնեցինք ողջույնի հնարավորությունն այնպես, որ այն հնչի հանդիպած յուրաքանչյուր անհատից, ով նույնիսկ իր օրն է լցնում մեր հագուստների տեսքով։
Հասարակությանը ծառայելու ու լավագույնը մատուցելու ցանկություն կա յուրաքանչյուր անհատի մեջ։ Մենք՝ բոլորս, այս ներքին ձգտումը դրսևորում ենք յուրովի։ Մեր ձգտումը ողջույնն է, որը պարգևում է «Հելլո» հագուստը։
Առաքելություն
Մենք՝ որպես պատասխանատու քաղաքացիներից կազմված թիմ, մեր առաքելությունն ենք համարում նոր չափանիշների սահմանումը հայաստանյան տեքստիլ շուկայում, հայկական տեքստիլի երբեմնի համբավի վերականգնումն ու ոլորտի վերածննդին աջակցելը։ Մենք սա անելու ենք նվիրված աշխատանքի, կարծրատիպերը կոտրելու, անկեղծ ինքնաքննադատության, կատարելությանը ձգտելու շնորհիվ և հասարակությանը ծառայելու մեր ձգտման նպատակով։
Արժեքներ
Արժեքներն այն հիմնասյուներն են, որոնք «իրենց ուսերին» կրում են ընկերության տեսլականն ու առաքելությունը։ Արժեքները սկզբունքներ են, որոնք ընկած են մեր ընկերության գործունեության հիմքում։
- Պատասխանատու քաղաքացի
- Վստահություն և մաքրություն հարաբերություններում
- Կարծրատիպեր կոտրող
- Ինքնաքննադատ
- Անկեղծ
- Հասարակությանը ծառայող
- Կատարելության ձգտումով